Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրենց իշխանության օրոք մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանից դուրս գալու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցին:
Թուրքիայի վարչապետը նշել է. «Ղարաբաղի հարցն առաջնային թեմա է և իրենց իշխանության օրոք առանց այդ հարցի լուծման իրենք չեն կարող այո ասել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Լուրջ անարդարություն կա: Անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը: