Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է հաստատվել, հայտարարել է Ղրիմի Հանրապետության հարցերով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը, գրում է lenta.ru-ն։
Ուրբաթ օրվանից՝ ապրիլի 25-ից սկսել են գործել այժմ գոյություն ունեցող 27 անցակետերում պետական սահմանը հատելու կանոններ։
«Մոտակա ժամանակներում կորոշվի, թե որտեղ կտեղադրվեն անցակետերը, ինչպես հատել սահմանը, ինչպես նաև միգրացիոն քարտերի տրամադրման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Պյոտր Յարոշը: Նա նշել է, որ ոչ մի սահմանափակում տրանսպորտի համար դեռ չի մտցվել: Շուտով կհրապարակվեն ռուսական օրենսդրության համաձայն պետական սահմանը հատելու կանոնները։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և ընդգրկվել ՌԴ կազմում։