Միջազգային 

Ֆյուլեն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից

Ռուսաստանի Դաշնությունը պետք է ուկրաինական սահմանից հեռացնի զորքերը։ Այդ մասին «Радио Свобода»-ի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, փոխանցում է comments.ua-ն։

 

«Ռուսաստանը միացրել է ուկրաինական տարածքի մի մասը՝ Ղրիմը։ Եվրոպական միությունն ունի շատ հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ։ Այժմ Ռուսաստանը կենտրոնացնում է իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանին։ Այդ զորքերը պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։ Դա կլինի Ռուսաստանի լավագույն ներդրումը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում»,- նշել է Ֆյուլեն։

Նույն շարքից