Միջազգային 

Ռուսաստանն աշխարհում երկրորդն է զենքի վաճառքով. Պուտին

Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում սպառազինությունների մատակարարման ծավալներով, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Նրա տվյալների համաձայն՝ առաջին տեղում է ԱՄՆ-ն, ում մասնաբաժինը համաշխարհային շուկայում 29 տոկոս է, Ռուսաստանի մոտ՝ 27 տոկոս, այնուհետ Գերմանիան է (7%), Չինաստանը (6%) և Ֆրանսիան (5%), գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Ռուսաստանը համաշխարհային շուկայի առաջատարներից է և ամուր պահպանում է իր երկրորդ տեղը սպառազինությունների մատակարարման ծավալներով»,- ընդգծել է Պուտինն օտար պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ։

 

Ռուսական զենքի մատակարարման պայմանագրերի համընդհանուր ծավալը գերազանցում է 49 միլիարդ դոլարը։ Պուտինի խոսքով՝ վերջերս ստորագրվել են 18 միլիարդ դոլարի երկարաժամկետ պայմանագրեր։

Նույն շարքից