Միջազգային 

Աբխազիան և Հարավային Օսեթիան չեն ծրագրում հետևել Ղրիմի օրինակին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրեն հայտնի չեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի՝ Ղրիմի օրինակին հետևելու ծրագրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Լավրովը, ելույթ ունենալով ԱՊՀ-ի Երիտասարդ դիվանագետների համաժողովին, մասնավորապես ասել է, թե չի լսել, որ աբխազ ժողովուրդն ու ղեկավարությունը հարց բարձրացնեն այն մասին, թե հետևելու են Ղրիմի օրինակին. նա նկատի ունի՝ Ռուսաստանի կազմ մտնելը:

 

Լավրովը, սակայն, հայտարարել է, որ հանդիպումեր են լինելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ղեկավարության հետ:

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան հարգում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդների կամքը, և այդ երկրները Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են:

Նույն շարքից