ԱՄՆ-ն չի տատանվի իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժ գործադրելու հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է Взгляд-ը։
«Մենք չենք տատանվի մեր դաշնակիցներին և մեր կենսակերպը պաշտպանելու համար ռազմական ուժ գործադրելու հարցում»,- ասել է Օբաման իր ելույթում, որն ուղղված է եղել Հարավային Կորեայում գտնվող 28.000 ամերիկացի զինծառայողներին։
Օբամայի այցը Սեուլ իրականացվում է Հյուսիսային Կորեայի՝ երկրի պատմության մեջ 4-րդ միջուկային փորձարկումներն անցկացնելու հնարավորության սպառնալիքի ֆոնին։
ԱՄՆ նախագահը չի բացառել, որ հերթական փորձարկումը կբարձրացնի Հս. Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։