Միջազգային 

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել

analitik.am

Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

 

Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից ԱՄՆ-ի Հայկական եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ, Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվել է պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

 

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծել է, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի բութ ժխտողականության և լռության պատը: 

Նույն շարքից