Տնտեսություն 

Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում «կուտակայինին». Նախագահ

analitik.am

ԵԿՄ տասներորդ համագումարում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նրան հարց ուղղեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նրան հետաքրքրեց պարտադիր կուտակային բարեփոխումների հետ կապված հանրության դժգոհությունը:

Սերժ Սարգսյանը նրա հարցադրմանն ի պատասխան ասաց. «Ոմանք ասում են՝ ժամանակն եք սխալ ընտրել, ոմանք ասում են՝ ինչ-որ դրույթ է սխալ: Բայց գիտեք, որ տևական ժամանակ է, ինչ ես աշխատում եմ ՀՀ կառավարությունում: Բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այսօրվա կառավարությունը որոշել է այսօր այդ խնդրին լուծում տալ:

Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում: Գուցե այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ՝ չեմ բացառում, որ որոշ բառեր պետք է փոխվեն, բայց եթե որևէ մեկը կասի, որ իդեալական փաստաթուղթ կարող է ներկայացնել, ես կասեմ, որ դրան չեմ հավատում: Կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այո՛, այսօր մարդկանց 5 տոկոսի նեղություն ենք տալիս, բայց մարդկանց աշխատավարձերը բարձրացել են ուժային կառույցներում 10 տոկոս, կան ընկերություններ, որ 20 տոկոս, իսկ հունիսի 1-ից բոլոր պետական աշխատողների, ծառայողների աշատավարձը կբարձրանա մինչև 40 տոկոսով. այդ 5 տոկոսը պետք է գալու բոլորիս: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու տնտեսական զարգացմանը:

Անպայման անելու ենք, Կարեն ջան, թեպետ գիտեմ, որ բնակչության ութսուն տոկոսը դեմ է, բայց մենք հո ախմախ չե՞նք, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, ռեսուրս ձեռք չենք բերում, ռեսուրս ենք մաշում մեր երեխաների ապագայի համար»,- պատասխանեց նա:

Նա ասաց, որ բարեփոխումների արժեքները տևական ժամանակ հետո կտեսնենք. «Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս, ասում ենք՝ 5 տոկոս խնայեք, հետագայում դա կբազմապատկվի ետ ստանալու համար: Մենք երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք այդ քայլին գանցել, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, դա արվում է մեր թոռնիկների համար»:

Նույն շարքից