Միջազգային 

Հայտարարվել է «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» հռչակման մասին

analitik.am

Ուկրաինայի Լուգանսկի շրջանում երկրի անվտանգության ծառայության վարչության շենքը գրաված մարդիկ հայտարարել են «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ստեղծման մասին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Լուգանսկի Հանրապետության ինքնիշխանության և ինքնուրույնության մասին փաստաթուղթն ընթերցել են անհայտ կանայք։

Նրանք չեն ներկայացել։ Ներկաների համար իրենք իրենց ներկայացրել են որպես Լուգանսկի շրջանի համակարգող խորհրդի անդամներ։

 

Հանրահավաքի ընթացքում նաև հայտարարվել է հանրաքվեի անցկացման մասին, որը ցանկանում են իրականացնել երկրի դաշնայնացման կողմնակիցները։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 6-ին ցուցարարները գրավել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։

Նույն շարքից