Միջազգային 

Աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի. Օբամա

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Մալայզիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին, ասել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքերում է, քանի որ ամբողջ աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի՝ այդ երկրի դեմ սահմանելով պատժամիջոցներ։

Օբաման նշել է, որ պաշտոնական Մոսկվայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ոչ թե առանձին-առանձին գործեն, այլ համագործակցեն։

Բացի այդ Միացյալ Նահանգների ղեկավարը նկատել է, որ Ռուսաստանը մատը մատին չի տալիս Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում ստեղծված իրավիճակը հարթելու համար՝ դիմելով ապակայունացնող գործողությունների։

Նույն շարքից