Միջազգային 

Ուկրաինայի իրավապահ մարմիններում կադրային կիրականացվի. Ավագով

analitik.am

 Ուկրաինայի արևելքում միլիցիան զգալի չափով պատրաստ չԷ կատարելու իր պարտականությունները, ուստի իշխանությունները մեծ կադրային զտում են սկսել իրավապահների շրջանում: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:   

 

«Մենք խնդիրներ ունենք միլիցիայի կողմից իր պարտականությունների կատարման որակի հարցում, այդ թվում նաև երկրի արևելքում: Բայց դա չի նշանակում, թե միլիցիան անցել Է որևԷ մեկի վերահսկողության տակ, դա նշանակում Է, որ նրա զգալի մասը ֆունկցիոնալ առումով պատրաստ չԷ կատարելու իր պարտականությունները»,- հայտարարել Է ՆԳ նախարարության ղեկավարը «Ինտեր» հեռուստաալիքի «Մանրամասնություններ» ծրագրի եթերում: 

 

Նրա խոոսքով՝ այս առնչությամբ իրավապահ մարմիններում կանցկացվի վիթխարի կադրային զտում, մի քանի ստորաբաժանումներում այն արդեն սկսվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից