Միջազգային 

Սիրիայում սպանվել է ադրբեջանցի զինյալ

analitik.am

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի։ Մեգերրամ Ալիփուրը Սիրիա էր ուղարկվել է Իրանից՝ աջակցելու նախագահ Բաշար ալ Ասադի զորքերին։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, մինչ այդ Սիրիայում սպանվել են ևս երկու թավրիզցիներ։ Նրանցից մեկն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 26-ամյա անդամ Մահմուդ Բեյզային է։

 

Հաղորդվում է, որ մարտերը տեղի են ունեցել Սիրիայի Հազրեթ Զեյնաբ շրջանում։
 

Իրանը պնդում է, որ նա իր զինծառայողներին Սիրիա է ուղարկել հենց Հազրեթ Զեյնաբ սրբավայրը պաշտպանելու համար։

 

Իրանցի զինծառայողների հետ Սիրիա է ուղարկվել նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր հրամանատար Աբիդին Հուրրամը։

Նույն շարքից