Միջազգային 

Շոտլանդիայի ղեկավարը հիացած է Պուտինով

analitik.am

Շոտլանդիայի կառավարության ղեկավար և քաղաքական առաջնորդ Ալեքս Սալմոնդն իր հիացմունքն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Պուտինը վերականգնել է Ռուսաստանի սեփական արժանապատվության զգացողությունը, հայտնում է ДНИ.ru-ն։

 

«Իհարկե, ես կողմ չեմ Ռուսաստանի մի շարք գործողություններին, սակայն կարծում եմ, որ Պուտինն ավելի արդյունավետ է, քան եթե դատել նրա մասին նրանով, ինչ գրում են մամուլում»,- ասել է Սալմոնդը։

 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի մի շարք գործողություններ իրեն դուր չեն գալիս։ «Կան ռուսական սահմանադրության որոշակի ոլորտներ և կապը բիզնեսի ու քաղաքականության միջև, որոնցով, իհարկե, դժվար է հիանալ»,- նշել է շոտլանդացի առաջնորդը։

 

Սալմոնդը մեկնաբանել է նաև այլ համաշխարհային առաջնորդների գործունեությունը։ Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բավականին արդյունավետ է։ «Որոշ կանցլերներ չեն ցանկացել օգտագործել Գերմանիայի ազդեցությունը։ Նա նրանց թվից չէ»,- ասել է նա GQ ամսագրին տված հարցազրույցում։

 

Իսկ ահա ԱՄՆ նախագահի մասին շոտլանդացի քաղաքական գործիչը նշել է, որ իրեն հիացնում է, թե ինչպես է Բարաք Օբաման անցկացնում քաղաքական արշավներ, սակայն նա կարող է ավելին անել։

Նույն շարքից