Տնտեսություն 

Ձևավորվում է աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով

analitik.am

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը շարունակում է սոցիալական նշանակության ապրանքային շուկաների ուսումնասիրությունները:


ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է.


«ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը եւ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձեւավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին»:

Նույն շարքից