Միջազգային 

Իշխող կուսակցությունը հաղթել է նախագահական և խորհրդարանական ընտրություններում

analitik.am

Նախնական արդյունքներով՝ Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը՝ Մակեդոնական ազգային միասնության ժողովրդավարական կուսակցությունը, հաղթանակ է տարել Մակեդոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին: Պետության գործող ղեկավար Գեորգի Իվանովն իր հերթին հաղթում է նախագահական ընտրություններում:

 

Ընտրատեղամասերի 99 տոկոսից ստացված քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող կուսակցությունը հավաքել է 42.27 տոկոս ձայն: Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 22,8 տոկոսով: Նախագահ Գեորգի Իվանովն առաջատար է՝ հավաքելով ընտրողների ձայների 56 տոկոսը, իսկ նրան անմիջապես հետևում է Ստևո Պենդարովսկին՝ 39,49 տոկոս ձայնով:

 

Սոցիալ-դեմոկրատները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք անցել են ժողովրդավարական նորմերի խախտումներով: Կուսակցության առաջնորդ Զորան Զաևի խոսքով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները կաշառել են ընտրողներին և նախընտրական արշավի համար ներգրավել հոգևորականների:

Նույն շարքից