Միջազգային 

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 683 անդամ է դատապարտվել մահապատժի

analitik.am

Եգիպտոսում երկուշաբթի դատարանը մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամմեդ Բադիին և շարժման ևս 682 անդամի, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։

 

Բադիի վճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ իսլամիստական շարժման առաջնորդը թաքնվում է Եգիպտոսի արդարադատությունից:

 

Դատավորները վերանայել են նաև տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակից 529 իսլամիստի նկատմամբ նախկին վճիռը, որոնք մահապատժի էին դատապարտվել մարտ ամսին։ Հաղորդվում է, որ դատարանը 429 մարդու գործ ուղարկել է վերանայման։

Նույն շարքից