Միջազգային 

Արևմուտքը չպետք Է մեկուսացնի Ռուսաստանին

analitik.am

Ռուսաստանի մեկուսացումը ճիշտ ընտրություն չԷ: Այդ մասին  Associated Press գործակալությանն ասել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

 

Ինչպես գրում Է գործակալությունը, այն երկրի նախագահը, որը 2008 թվականին մասնատվել Է ռուսական զինուժերի կողմից, Արևմուտքին նախազգուշացնում Է՝ ձեռնպահ մնալ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի պատճառով Ռուսաստանի մեկուսացումից:

 

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի օտարումը և նրա հետ հարաբերությունների դադարեցումը ճիշտ ընտրություն Է, քանի որ մեկուսացումը Ռուսաստանին կդարձնի Էլ ավելի ագրեսիվ, անկանխատեսելի ու վտանգավոր»,-նշել Է Գեորգի Մարգվելաշվիլին: 

 

Վրաստանի նախագահն այն կարծիքին Է, որ դրա փոխարեն դիվանագետները պետք Է Մոսկվային պարզորոշ բացատրեն, որ «հարևանների և մյուս երկրների միջև հարաբերություններն աշխարհում չեն կառուցվում ռազմական ինտերվենցիայի վրա», հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

 

Նույն շարքից