Միջազգային 

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն արդյունավետ միջոց են. Օբամա

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մանիլայում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ իմաստ չի տեսնում Ուկրաինայի բանակին հավելյալ զենք մատակարարելու հարցում՝ գտնելով, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ավելի արդյունավետ միջոց կլինեն հակամարտության կարգավորման համար։

 

«Մեզ հաջողվեց համախմբել միջազգային հանրությանը՝ Ռուսաստանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու հարցում։ Սրանից առավել էլ ի՞նչ մենք պետք է անեինք։ Մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, որ հավելյալ զենք ուղարկելով Ուկրաինա՝ մենք կկարողանանք դիմակայել ռուսական բանակին»,- РИА-Новости-ն մեջբերում է Օբամայի խոսքերը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները 50 մլն դոլար օգնություն է տրամադրել Ուկրաինային՝ քաղաքական ու ֆինանսական բարեփոխումների իրականացման համար։ Բացի այդ, Վաշինգտոնը 8 մլն դոլար է տրամադրել որպես ռազմական օգնություն։

Նույն շարքից