Միջազգային 

Իրաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

analitik.am

Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 25-ին մատուցվել է Սուրբ պատարագ և տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Տեղեկացնում են  ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:  

 

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին Իրաքում ՀՀ դեսպանության, ինչպես նաև իրաքահայ կազմակերպությունների անունից զետեղվել են ծաղկեպսակներ:


Ապրիլի 26-ին Բաղդադի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միության սրահում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա են եղել Իրաքի բնապահպանության նախարար Սարգոն Լազար Սլեուան, քրիստոնեության և այլ կրոնների ավանդապահության խորհրդի նախագահ Ռաադ Քաչաչին, պատգամավոր Իմադ Յոխանան, Իրաքում Վատիկանի դեսպան Ջորջիո Լինգուան, Իրաքի ասորական, ղպտի, քաղդեական, ուղղափառ, կաթողիկե և այլ համայնքների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական, գիտական գործիչներ:

Նույն շարքից