Միջազգային 

Սիրիայի վարչապետն այցելել է տեղահանված քեսաբահայերին

analitik.am

Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ապրիլի 25-ին այցելել է Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում ապաստանած քեսաբահայերին: Այս մասին տեղեկացնում են Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Վարչապետին ուղեկցել են Լաթաքիայի կուսակցապետը, նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը, Տեղական ինքնակառավարման մարմնի պատասխանատուներ և Էներգետիկայի նախարարը: Վարչապետին դիմավորել են Քեսաբի հոգևոր հայրերը, Ծովափի հայության թեմական ներկայացուցիչ Պողոս Ղազարյանը և Քեսաբի ու Լաթաքիայի պատասխանատուներ: Եկեղեցու տարածքում ժողովուրդը վարչապետին ընդունել է ծափողջույններով, ապա վարչապետը պաշտոնատար անձանց հետ շրջել է ապաստարաններով և ծանոթացել ժողովրդի կենսապայմաններին: Վարչապետ ալ Հալկին քաջալերող խոսքերով խրախուսել է ներկաներին՝ նրանց փոխանցելով Սիրիայի նախագահի բարեմաղթանքները:


Լաթաքիայի հյուսիսային Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: Ավելի քան երկու տասնյակ քեսաբահայերի նրանց կամքից անկախ զինյալները տեղափոխել են Թուրքիայի միակ հայկական գյուղ` Վաքըֆ: Քեսաբահայ մի քանի ընտանիք է Հայաստան է եկել:

 

Սկզբնաղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/759901/siriayi-varchapetn-aycelel-e-texahanvats-qesabahayerin.html

Նույն շարքից