Ռուսաստանի դեմ «յոթնյակի» պատժամիջոցները հազիվ թե լուծեն ուկրաինական հարցը և կարող են նպաստել լարվածության սաստկացմանը: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը:
« Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք ակտիվ երկխոսություն ենք վարում «յոթնյակի» պետությունների հետ և այդ հարցում ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Չինաստանը հանդես Է գալիս սպառնալիքների ու պատժամիջոցների դեմ: Մենք այն կարծիքին ենք, որ պատժամիջոցները հազիվ թե լուծեն ուկրաինական հարցը և կարող են նպաստել լարվածության սաստկացմանը»,- ասել Է չինացի դիվանագետը: «Մենք կոչ ենք անում կողմերին՝ երկխոսության և բանակցությունների ճանապարհով լուծել տարաձայնությունները և ուկրաինական ճգնաժամը կարգավորել քաղաքական մեթոդներով: Պատժամիջոցներն օգուտ չեն բերի կողմերից ոչ մեկին»,-ընդգծել Է Ցին Գանը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ յոթ առաջատար ինդուստրիալ պետությունների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ չհապաղել ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակող միջոցներ կիրառելու հարցում: Ինչպես ասված Է «յոթնյակի» կողմից ընդունված հայտարարության մեջ, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունները, ինչպես նաև Եվրամիությունը և Եվրահանձնաժողովը «Ուկրաինայում մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում հաջող և խաղաղ ժողովրդավարական քվեարկության ժամանակ անվտանգության ապահովման շտապ անհրաժեշտության կապակցությամբ պատրաստ են պատժամիջոցների խստացմանը և այնպիսի քայլերի, որոնք Ռուսաստանի համար կբարձրացնեն նրա գործողությունների գինը»:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաստել Է, որ Վաշինգտոնն ապրիլի 28-ին կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: «Այո, այսօր հայտարարություն Է արվելու: Պատժամիջոցները հիմնված կլինեն արդեն կիրառվողների վրա: Մենք կներկայացնենք այն անձանց ու ընկերությունների ընդլայնված ցուցակը, որոնց վերաբերվելու են պատժամիջոցները: Դրանք ընդգրկում են պաշտպանության ոլորտի բարձր տեխնոլոգիաների արտահանման մի քանի ոլորտներ, ինչը, մեր կարծիքով, հնարավոր չԷ իրականացնել ներկա պայմաններում»,- ասել Է Օբաման Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել Է, որ պատժամիջոցները չեն վերաբերի անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: