Միջազգային 

Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո

analitik.am

Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում ապրիլի 24-ին կայացել է հուշ-երեկո՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Տեղեկացնում են  ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Միջոցառմանը ելույթ են ունեցել Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ընթերցվել է նաև դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը:

 

Ապրիլի 26-ին կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա քայլարշավը: Լոնդոնի կենտրոնական փողոցներով անցել են ավելի քան 1000 հայեր՝ Հայաստանի և Արցախի դրոշներով ու Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով: Քայլարշավի ավարտին ՀՀ դեսպանության, Բրիտանահայ համայնքային խորհրդի, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ծաղկեպսակներ են  զետեղվել Լոնդոնի կենտրոնական Ուայթհոլ փողոցում գտնվող «Փառապանծ զոհերի» կոթողին:

 

Նույն օրըբ երեկոյան Սբ. Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել ՀԲԸՄ լոնդոնյան մասնաճյուղի կողմից հովանավորվող նորաստեղծ կամերային նվագախմբի անդրանիկ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն շարքից