Միջազգային 

Լավրովը լատինամերիկյան շրջագայությունն սկսում Է Կուբայից

analitik.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ուղևորվում Է Լատինական Ամերիկայի երկրներ, առաջին կանգառը տեղի կունենա Կուբայում: Այդ մասին ապրիլի 28-ին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը:

 

«Ապրիլի 28-29-ը Լատինական Ամերիկյան մի շարք պետություններ աշխատանքային ուղևորության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը կայցելի Կուբայի Հանրապետություն»,-ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

«Ծրագրված Է Սերգեյ Լավրովի հանդիպումը Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, բանակցությունները ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ: Նախատեսվում Է քննարկել միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը, երկկողմ գործակցության տարբեր ասպեկտներ»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից