Միջազգային 

Ռուսաստանին խորհուրդ են տվել հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից

analitik.am

Պրահայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում երկրների առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից, հաղորդում է Интерфакс - Украина գործակալությունը։

 

«Մենք համաձայն ենք նրա հետ, որ Ռուսաստանին խորհուրդ տրվի հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից: Դա խաղաղության ամրապնդմանն ու կոնֆլիկտի սրումը նվազեցնելուն ուղղված ժեստ կլիներ»,- հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

 

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ուկրաինային անհրաժեշտ է ժնևյան պայմանավորվածությունների համաձայն հասնել իշխանության ապակենտրոնացման»:

 

Բացի այդ, «Արևելյան գործընկերության» մասնակիցները հանդես են եկել Ուկրաինայում մայիսի 25-ին ազատ նախագահական ընտրությունների անցկացմանն աջակցությամբ:

Նույն շարքից