Միջազգային 

Գյուլն Էրդողանի՝ հայերին ցավակցող հայտարարությունը տեղին և ճիշտ է համարել

analitik.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ.-ի դեպքերին ուղղված ցավակցական հայտարարությանը, տեղեկացնում է Sondakika կայքը։

Գյուլը նշել է, որ Էրդողանի ցավակցական հայտարարությունը շատ ճիշտ էր ու տեղին։

Իսկ Գերմանիայի նախագահը, խոսելով հայտարարության մասին, ասել է. «Հայաստանի հարցում ավելին չէի ակնկալում և չէի կարծում, որ ինչ- որ բան կփոխվի։ Այստեղ հզոր պետության կողմից այդ մեսիջների ընդունումը դժվար է տեղի ունենում։ Վարչապետի նման պահպանողական մեկի դրական մոտեցումը գրաքննել չեմ ցանկանում։ Ինձ հետաքրքիր է, որ ինքնավստահ մի պետություն կարողանա միևնույն ժամանակ ինքն իրեն հարցեր ուղղել»,-ասել է նա։

Նույն շարքից