Դեկտեմբերի 2-ին մեկնարկեց ֆուտզալի Հայաստանի 2018-2019թթ. Բարձրագույն խմբի առաջնությունը: Առաջին տուրում «Արմենիա Թրավելը» հաղթեց «ՖԱ Լոռի» թիմին 12:6 հաշվով, իսկ «Կումայրին» առավելության հասավ «Արմավիրի» նկատմամբ 13:2 հաշվով:
2-րդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 8-ին: «Արմավիրն» ընդունելու է «Արմենիա Թրավելին» Արմավիրի մարզադպրոցում, իսկ «Լեոն» խաղալու է «Կումայրիի» հետ ՄԶՀՀԿ մարզահամալիրում: Խաղերի սկիզբը՝ ժամը 14:00-ին: