Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդներին

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննադատել է ԵԱՀԿ առաքելության անդամների պատանդառությունն Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում և պահանջել ազատ արձակել նրանց, հայտնում է rosbalt.ru-ն։

 

«Գլխավոր քարտուղարը քննադատում է գրոհը և ԵԱՀԿ ռազմական դիտորդների, ինչպես նաև նրանց ուղեկցող մի շարք ուկրաինացիների պատանդառությունը»,- ասվում է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դուջարիկի հայտարարությունում։

 

Նրա խոսքով՝ Բան Կի Մունը կոչ է անում պատասխանատուներին «անհապաղ ազատել զինվորականների միջազգային խմբին՝ առանց որևէ պայմանի»։

 

Գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև, որ նրանք, ովքեր շարունակում են անօրինական գործողությունները, կենթարկվեն պատասխանատվության իրենց գործողությունների համար։ Նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ունեն ազդեցություն, աջակցեն խնդրի արագ կարգավորմանը։

Նույն շարքից