Միջազգային 

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ առանց «ցավոտ» պատասխանի չեն մնա

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ առանց «ցավոտ» պատասխանի չեն մնա, հայտնում է Газета-ն։

«Մենք, իհարկե, կպատասխանենք։ Մենք երբեք չենք թաքցրել, որ նման պատասխանի հնարավորություններ ունենք, և միջոցառումները, որոնք կկիրառվեն, բավականին լայն են»,- հայտարարել է Ռյաբկովը։

Նա նշել է, որ «այդ պատասխանը ցավոտ կլինի Վաշինգտոնում»։

Ռյաբկովը հավելել է, որ «ոչ ոք իրավունք չունի Ռուսաստանի հետ խոսել պատժամիջոցների լեզվով, փորձել ինչ-որ բան թելադրել, վերջնագիր ներկայացնել, այդ ամենը կշրջվի նրանց դեմ, ովքեր զբաղվում են դրանով

Նույն շարքից