Միջազգային 

Ռուսական կողմը հակված չէ Ուկրաինայի հարավ-արևելքում գործը հասցնել ղրիմյան սցենարի կրկնության

analitik.am

Ռուսական կողմը հակված չէ Ուկրաինայի հարավ-արևելքում գործը հասցնել այսպես կոչված՝ ղրիմյան սցենարի կրկնության։ Այդ մասին gazeta.ru-ին տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

 

«Ղրիմում տեղի ունեցածը և դրան հաջորդած վերամիավորման օգտին մեր իշխանությունների որոշումը չափազանց ուժեղ ցնցում էր, որպեսզի մեր արևմտյան գործընկերները կարողանան ընկալել իրականությունն այնպես, ինչպես այն կա: Նրանք չեն կարողանում հաշտվել դրա հետ: Եվ նրանք Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող ինքնաբուխ բողոքի ալիքում տեսնում են նման մի բանի նախանշան: Մենք բացարձակ հակված չենք գործը, այսպես կոչված, ղրիմյան սցենարի կրկնության հասցնել Ուկրաինայի հարավ-արևելքում։ Մտավախությունների պատճառ չկա»,- հայտարարել է դիվանագետը։

 

Ըստ նրա՝ հարկավոր է պարզապես մարդկանց հնարավորություն տալ պատշաճ կերպով մասնակցել իրենց երկրի ապագայի որոշմանը: Դա բոլորովին նորմալ, բնական ցանկություն է: Դա ցանկացած ժողովրդավարական գործընթացի հիմքն է, ասել է նա։

 

Ռյաբկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է ոչ թե Ուկրաինայի դաշնայնացման հարցում, այլ խոսում է «շրջանների մասնակցությամբ քաղաքական երկխոսության մասին»։

Նույն շարքից