Միջազգային 

Արսեն Ավակովը մեկնել է Լոնդոն

analitik.am

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մեկնել է Լոնդոն՝ Վիկտոր Յանուկովիչի նախագահության տարիներին անօրինական ճանապարհով երկրից դուրս բերված ակտիվները վերադարձնելու հարցը քննարկելու նպատակով, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը։

 

«Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունը՝ Արսեն Ավակովի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Լոնդոն մեկնելու նպատակն Ակտիվները վերադարձնելու հարցերով ուկրաինական համաժողովի բացումն է։
Հաղորդվում է, որ 2-օրյա համաժողովը կանցկացվի Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների աջակցությամբ։

Նույն շարքից