Միջազգային 

Էրդողանը Հայաստանից և Սփյուռքից համարձակ քայլ է ակնկալում

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում դարձյալ անդրադարձել է 1915թ.-ի դեպքերին, տեղեկացնում է Sondakika կայքը։

 

Էրդողանը նշել է, թե իրենք համարձակ քայլ են արել, և նույնն ակնկալում են Հայաստանի Հանրապետությունից և հայկական Սփյուռքից։

 

«Որպես մեծ ցավեր տեսած ժողովուրդ՝ մենք հասկանում ենք աշխարհի բոլոր երկրներում ապրող ազգերի ցավերը։ Ցավ ապրողների զգացողությունները շատ լավ գիտենք։ Մենք պատրաստ ենք լուսավորել պատմությունը։ Պատրաստ ենք հիշել մեր ընդհանուր ցավերը։ Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումն ուզելով, ցավերը կիսելով՝ նույնը նաև հակառակ կողմից ենք ակնկալում։ Ցանկանում ենք, որ լինի Հայաստան պետությունը թե հայկական սփյուռքը, մեր այդ համարձակ քայլը տեսնեն և նման համարձակություն ցուցաբերեն»,- ասել է նա։

Նույն շարքից