Միջազգային 

Նախարարների կաբինետին հանձնարարվել Է համաուկրաինական հանրաքվե անցկացնելու օրինագիծ մշակել

analitik.am

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) նախարարների կաբինետին հանձնարարել Է համաուկրաինական հանրաքվե անցկացնելու օրինագիծ մշակել:

Այդ մասին տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ներին, հայտնել Է Սահմանադրության մեջ փոփոխությունների պատրաստման ժամանակավոր հատուկ հանձնաժողովի ղեկավար Ռուսլան Կնյազևիչը՝ ելույթ ունենալով «Ռադա» հեռուստաալիքի եթերում:

«Որքան հասկանում եմ՝ ԱԱՊԽ-ի որոշման համաձայն, նախարարների կաբինետին հանձնարարված Է համապատասխան փոփոխություններ մշակել: Այնուհետև դրանք կմտցվեն խորհրդարան, և, ես կարծում եմ, որ խորհրդարանը դրանք պետք Է վերլուծի և տա իր գնահատականը»,-ասել Է նա:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ԱԱՊԽ-ն ապրիլի 28-ի իր նիստում հավանություն Է տվել Ուկրաինայի պետական կառուցվածքի շուրջ համաուկրաինական հանրաքվե անցկացնելու որոշմանը:

Ավելի վաղ Տուրչինովը հայտարարել Էր, թե չի բացառում համաուկրաինական հանրաքվեն նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելու հնարավորությունը, որոնք պլանավորված են մայիսի 25-ին:

Իր հերթին հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանում հայտարարել Է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք Է ստորագրվի և Գերագույն ռադայում համաձայնեցվի մինչև մայիսի 25-ը:

«Նոր Սահմանադրության տեքստը պետք Է ստորագրվի և Ուկրաինայի խորհրդարանում համաձայնեցվի մինչև 2014 թվականի մայիսի 25-ը: Դրանից հետո անհրաժեշտ Է այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և Ուկրաինայի Սահմանադրական դատարան: Անհրաժեշտ Է այդ փաստաթուղթն ստորագրել մինչև մայիսի 25-ը, որպեսզի յուրաքանչյուր ուկրաինացի իմանա այն նախագահի ապագա լիազորությունների մասին, որին ինքն ընտրել Է»,- ասել Է Յացենյուկը:

Նա նաև կարևորել Է, որ ապագա նորացված Հիմնական օրենքն ստորագրեն առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:

 

Նույն շարքից