Միջազգային 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը Կիև կժամանի

analitik.am

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը Կիև կժամանի ապրիլի 30-ին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

 

«ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի գրաֆիկը դինամիկորեն փոխվում Է: Նա Կիևում կլինի արդեն ապրիլի 30-ին»,- Դեշչիցայի խոսքը մեջբերել Է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը:

 

Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ավելի վաղ արդեն հայտնել Էր այն մասին, որ Զաննիերը Կիև կժամանի ապրիլի 27-ին: Այն ժամանակ այդ տեղեկատվությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հերքել Էր ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

 

Նույն շարքից