Միջազգային 

ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ ԵՄ-ի պատժամիջոցները չեն արող խնդիր չառաջացնել. ԱԳՆ

analitik.am

Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ Եվրամիության կողմից ընդունված պատժամիջոցների նոր չափաբաժինը չի կարող անջրպետում չառաջացնել: Ապրիլի 29-ին հայտարարել են ՌԴ-ի ԱԳ նախարարությունում:


«Փոխանակ Կիևին  ստիպելու Ուկրաինայի հարավ-արևելքի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել երկրի ապագա կառուցվածքի շուրջ, մեր գործընկերները Վաշինգտոնի ցուցումով են ղեկավարվում՝ Ռուսաստանի դեմ ուղղված նորանոր ոչ բարեկամական քայլեր անելով»,-նշել են գերատեսչությունում:

  

«Եթե Բրյուսելում ինչ որ մեկը հույս ունի հենց այդ կերպ կայունացնել Ուկրաինայի իրադրությունը, ապա դա այս երկրի ներքաղաքական իրադրության լիակատար անըմբռնողության ակնհայտ վկայությունն Է և տեղի նեոնացիստներին ուղղակի հրավեր՝ շարունակելու ապօրինություններ գործել և արտադրական հաշվեհարդարներ տեսնել հարավ-արևելքի խաղաղ բնակչության նկատմամբ,-ընդգծել են նախարարությունում:-Միթե ամոթ չԷ»:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, այսօր Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվել Է այն 15 անձանց ցուցակը, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ Է սահմանել: Նրանց թվում են՝ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, ՌԴ զինուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և պետական հետախուզական վարչության (ՊՀՎ) պետ Իգոր Սերգունը:

 

Ցուցակում ներառվել են նաև Ղրիմում Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, Ղրիմի գործերի նախարար Օլեգ Սավելևը, Պետդումայի փոխխոսնակներ Լյուդմիլա Շվեցովան և Սերգեյ Նևերովը, Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն, Ղրիմից և Սևաստոպոլից Դաշնության խորհրդի սենատոր Օլգա Կովատիդին, ինչպես նաև Լուգանսկի աշխարհազորայինների ներկայացուցիչ Գերման Պրոկոպևը, Լուգանսկի մարզի ժողովրդական նահանգապետ Վալերի Բոլոտովը, այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդներից Անդրեյ Պուրգինը և Դենիս Պուշիլինը, Դոնբասի ժողովրդական աշխարհազորի փոխղեկավար Սերգեյ Ցիպլակովը, Սլավյանսկում Դունբասի ժողովրդական պաշտպանության ղեկավար Իգոր Ստրելկովը:

 

Այդպիսով`  այժմ Եվրամիության պատժիչ ցուցակում ներառված Է 48 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից