Միջազգային 

Սահակաշվիլին կրկին խոսել է Ռուսաստանի մասին

analitik.am

Ռուսաստանը փորձում է օրինականացնել անջատողականությունը։ Այս մասին Բաքվում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով Ղրիմի միացումը Ռուսաստանին,  տեղեկացնում է Грузия online կայքը։

 

«Նրանք ցանկանում են ասել, որ սկզբի համար պետք է ավելացնել բնակչության թիվը, իսկ դրանից հետո կարելի է հանրաքվե անցկացնել՝ ինքնաձիգների սպառնալիքի տակ, և օրինականացնել օկուպացված տարածքները»,-ասել է նա։

 

Սաակաշվիլին դարձյալ հիշեցրել է, թե դա նման է իր երկրում տեղի ունեցածին, սակայն այն երկար շարունակվել չի կարող։

 

«Չեմ կարծում, որ 21-րդ դարում այդքան հեշտությամբ կարելի է փոխել սահմանները և որ ինչ-որ մեկը երբևէ կկարողանա դա օրինականացնել»,- ասել է նա։

Նույն շարքից