Միջազգային 

Համաձայնություն է տրվել ԵՄ էներգետիկ միության ստեղծման գաղափարին

analitik.am

Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Գյունտեր Էթինգերը հավանություն է տվել ԵՄ-ի էներգետիկ միության ստեղծման գաղափարին, որն առաջարկել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է Deutsche Welle-ն։

 

«Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ֆոնին ԵՄ-ի անդամ երկրները պետք է նման միություն ստեղծեն»,- ասել է Էթինգերը չորեքշաբթի՝ գերմանական Hannoversche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

 

Նա ասել է, որ մտադիր է հունիսին կայանալիք գագաթնաժողովին Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին գազի ռեզերվների նշանակալի մեծացման մասին նախագիծ ներկայացնել։ Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան հեշտացնել գազի փոխանակումը ԵՄ-ի շրջանակներում, նշել է եվրահանձնակատարը։

 

Ավելի վաղ Լեհաստանի կառավարության ղեկավարի առաջարկը հավանության էին արժանացրել պահպանողական և սոցիալ-դեմոկրատական դաշինքներից Եվրախորհրդարանի պատգամավորի առաջատար թեկնածուներ Ժան-Կլոդ Յունկերը և Մարտին Շուլցը:

 

Եվրամիության երկրների կողմից գազի ներկրման մոտ մեկ երրորդը կատարվում է Ռուսաստանից։

Նույն շարքից