Միջազգային 

Օբաման և Մերկելը Վաշինգտոնում քննարկելու են Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումն ուժեղացնելու միջոցները

analitik.am

Ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցները կդառնան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև բանակցությունների գլխավոր թեմաները, որոնք տեղի կունենան այս շաբաթ ԳՖՀ-ի ղեկավարի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Ապրիլի  30-ին հաղորդել Է The Wall Street Journal թերթը:



Օբաման մտադիր Է Մերկելից հասնել այն բանին, որ Գերմանիան ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ այն պատճառով, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ի կարծիքով, չի պահպանում ապրիլին 17-ին Ժնևում ձեռք բերված համաձայնությունների պայմանները: Բացի այդ, Օբաման պատրաստվում Է Մերկելի հետ քննարկել, թե ուկրաինական հարցում Մոսկվայի որ քայլերին Արևմուտքը պատրաստ կլինի հակազդել Էլ ավելի խիստ տնտեսական միջոցներով, գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

 

Բացի Աբամայի հետ բանակցություններից, Անգելա Մերկելը պլանավորում Է հանդիպել ԱՄՆ-ի քաղաքական և գործարար շրջանների ներկայացուցիչների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդի հետ և քննարկել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից