Միջազգային 

Սերգեյ Լավրովը հանդիպել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հավանայում հանդիպել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է comments.ua-ն։

 

«Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել է Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն։ Նախարարը բանակցություններ է ունեցել արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։ Կայացել է ոչ պաշտնոկան հանդիպում Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ»,- հայտնել են ռուսական գերատեսչությունից։

 

Հանդիպումների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել փոխգործակցության վերաբերյալ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության զարգացումը, առևտրատնտեսական և մշակութահումանիտար համագործակցությունը։

 

Կուբայի ղեկավարությունը «հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին», կտրականապես դեմ է արտահայտվել «երկակի չափանիշներին և պատժամիջոցներին»։

 

Լավրովն, իր հերթին, հաստատել է ՌԴ սկզբունքային դիրքորոշումը «տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակման դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ, որը սահմանել է ԱՄՆ-ն Կուբայի նկատմամբ»։

Նույն շարքից