Միջազգային 

Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության

analitik.am

Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր հարձակման հետ կապված, գրում է korrespondent.net-ը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։

 

«Ես վերադառնում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցամաքային պատերազմի հնարավորությանը: Մեր զինված ուժերը բերվել են ամբողջական մարտական պատրաստության»,- ասել է նա։

Տուրչինովը նաև հանձնարարել է բոլոր նահանգապետներին տարածքային պաշտպանության գումարտակներ ձևավորել՝ անհրաժեշտության դեպքում դիվերսանտներին դիմադրություն ցույց տալու համար։

 

«Մենք յուրաքանչյուր շրջանում տարածքային պաշտպանության գումարտակ ձևավորելու հրաման ենք տվել։ Այդ գումարտակները պետք է ձևավորվեն յուրաքանչյուր շրջանում։ Մենք պետք է հնարավորություն ունենանք դրանք հեշտությամբ տեղափոխել այլ շրջաններ՝ նման վտանգի առաջացման դեպքում»,- հավելել է նա։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում երկրի դաշնայնացման պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք վերաճել են բախումների։

Նույն շարքից