IT 

Ամերիաբանկ` աննախադեպ հնարավորություն ինտերնետային առևտրի զարգացման համար

analitik.am

Ամերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները: Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդներին առաջարկում է էքվայրինգի ծառայություններ` իր իսկ կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով: Վերջինս առևտրային կետերին եզակի հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով ընդունելու VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումներ` խուսափելով լրացուցիչ և ժամանակատար ծրագրավորման և կարգաբերման խնդիրներից:

Նշենք, որ «Ամերիա» խմբի փորձագետների ուսումնասիրությունները վկայում են, որ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացող ոլորտներից է: 

Էլեկտրոնային առևտրի ընդհանուր ծավալը (հայաստանյան և արտերկրի բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով իրականացված գործառույթներ) 2012թ. համար գնահատվում է 4.4 միլիարդ ՀՀ դրամ, միջին տարեկան աճը վերջին 2-3 տարիներին կազմել է 40-45%: Սակայն էլեկտրոնային առևտրի գործարքների ծավալը Հայաստանում դեռևս ցածր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ:

Նույն շարքից