Միջազգային 

Իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկում և մարզի տարածքում. Տուրչինով

analitik.am

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խոստովանել Է, որ իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկի մարզում: Այդ մասին նա հայտարարել Է մարզային պետական վարչակազմերի ներկայացուցիչների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, հաղորդում Է  «Ուկրինֆորմ»-ը:

 

«Գրավված են վարչական շենքերը Դոնեցկի մարզի շատ քաղաքներում և հենց Դոնեցկ քաղաքում: Այսօր այդ վայրում իշխանությունը չի վերահսկում իրադրությունը»,-ասել Է Տուրչինովը:

 

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ նա հայտնել Է, որ Ուկրաինայի զինված ուժերը բերված են լիակատար մարտական պատրաստության: Դա, ինչպես պնդում Է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը, կապված Է Ռուսաստանի կողմից սպառնալիքի հետ:

 

«Իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկում և մարզի տարածքում: Ցանկանում եմ ազնվորեն ասել, որ ուժային կառույցներն ի վիճակի չեն հսկողության տակ վերցնել իրադրությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում»,-հայտարարել Է Տուրչինովը: Ըստ նրա վարկածի, իրադրության ապակայունացման փորձեր են նկատվում նաև Խարկովի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևսկի, Զապորոժսկի մարզերում:

 

Նույն շարքից