Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության՝ 2013թ.-ի ընթացքում գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում։
«Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունները վերականգնելու մասին սկզբունքային պայմանավորվածություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված զեկույցի տեքստում։
Նաև նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ԱՊՀ տարածքում ակտիվ քաղաքական-դիվանագիտական դերակատարություն ունենալ և մասնակցել մերձդնեստրյան հակամարտության լուծման ուղղությամբ՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության և չեզոք կարգավիճակի շրջանակներում, օժանդակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ։