Միջազգային 

Ուկրաինան քայլեր է ձեռնարկել Ժնևյան համաձայնագրերի իրագործման համար. Հերման վան Ռոմպեյ

analitik.am

Ուկրաինայի կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ ուղղված Ժնևյան համաձայնագրերի շրջանակում պարտավորվածությունների իրականացմանը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի Պրահայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը՝ Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպմանը:

«Ցավոք, Ուկրաինայի արևելյան շրջաններում շարունակվող բռնությունը և անօրինականությունը հակասում է Ժնևյան համաձայնագրերին: Ցավոք, Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ համաձայն Ժնևի համատեղ համաձայնագրի», - հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը:

Վան Ռոմպեյը հիշեցրել է, որ ԵՄ-ն մի շարք անձանց նկատմամբ նպատակային պատժամիջոցներ է սահմանել՝ վիզաների արգելափակման և բանկային ակտիվների սառեցման տեսքով:

«Դրանով մենք ցույց ենք տվել, որ Ռուսաստանի հետագա քայլերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի սրմանը, կհանգեցնեն հավելյալ հեռուն գնացող հետևանքների լայն տնտեսական համագործակցության ոլորտում», - մեկնաբանել է Վան Ռոմպեյը: 

Նույն շարքից