Միջազգային 

Գերմանիան աջակություն կցուցաբերի Ուկրաինային. Անգելա Մերկել

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառում է Ուկրաինա ռազմական ներխուժման հնարավորությունը:

 

«Երկու համաշխարհային պատերազմների դասերը չպետք է մոռացության մատնվեն»,-հայտարարել է նա` ելույթ ունենալով Ֆրանկֆուրտում` Եվրախորհրդարանի ընտրություններին նվիրված միջոցառմանը: Ռազմական լուծումը բացառվում է, ընդգծել է գերմանական կառավարության ղեկավարը, հավելելով, որ այսուհետ էլ ձգտելու է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, Reuters-ին վկայակոչելով հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք հակամարտության դիվանագիտական միջոցներով կարգավորման ուղղությամբ ենք կենտրոնանում: Գերմանիան աջակություն կցուցաբերի Ուկրաինային` նրա ծանր ճանապարհին և  Ռուսաստանի հետ խելամիտ գործընկերությանն ուղղված քայլեր կանի»,- ասել է Մերկելը:

Նույն շարքից