Միջազգային 

Ուկրաինան ԱՄՀ-ից 17,01 միլիարդ դոլար վարկ կստանա

analitik.am

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանոթյուն է տվել Ուկրաինայի համար 17,01 միլիարդ դոլարի stand-by երկամյա համաձայնագրին, հայտնում է ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը: 


«Հիմնադրամի աջակցությամբ իշխանության տնտեսական ծրագիրն ուղղված է Ուկրաինայում մակրոտնտեսական կայոնության վերականգնմանը, տնտեսական կառավարման ամրապնդմանը և թափանցիկությանը, ինչպես նաև կայուն տնտեսական աճի մեկնարկին», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

 

Ընդունված համաձայնագիրը թույլ է տալիս առաջին փուլով Ուկրաինային փոխանցել 3,19 միլիարդ դոլար, փոխանցում է Ukrinform-ը:

 

Երկրորդ և երրորդ  հատկացումները կախված կլինեն ԱՄՀ-ի հետագա դիտարկումներից, որոնք կանցկացվեն երկու ամիսը մեկ, ինչպես նաև ստանդարտ եռամսյակային դիտարկումներից, ասվում է Հիմնադրամի հաղորդագրությունում:

 

Նույն շարքից