Միջազգային 

Սերժ Սարգսյանի բացակայութունը Մինսկում միայն վկայեց, որ նախագիծը կորցնում է ուղղվածությունը. EurasiaNet

analitik.am

Վլադիմիր Պուտինի՝ նախկին խորհրդային պետություններից քաղաքական միություն ստեղծելու նախագիծը, որը մեծ նշանակություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահի համար այն ժամանակ, երբ Մոսկվան մասնակցում է Ուկրաինայում ազդեցության պահպանման համառ պայքարին, բախվել է խնդիրների հետ: Ապրիլի 29-ին երեք նախագահների գագաթաժողովն անարդյունք է ավարտվել:

 

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը պետք է որոշեին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման օրը: Դրա փոխարեն միայն մեկ կետի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց:

 

Լուկաշենկոն հայտարարեց, որ միության ստեղծման համաձայնությունը կամ պետք է այժմ ստորագրվի, կամ մոտավորապես տաս տարի անց: Նազարբաևը Պուտինի վստահ դաշնակիցն է: Սակայն նրա գրասենյակը նույնպես ցույց տվեց, որ ԵՏՄ ստեղծման համաձայնագիրը չի համապատասխանում Ղազախստանի շահերին:

 

Երեք առաջնորդները պարտավորվեցին հունիսի 1-ին ավարտին հասցնել միության համաձայնագիրը, որի ստորագրման արարողությունը տեղի կունենա Աստանայում մայիսի վերջին: Հայաստանը խմբին հենց այդ ժամանակ կմիանա, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի բացակայութունը Մինսկում միայն վկայեց, որ նախագիծը կորցնում է ուղղվածությունը:

 

Տարաձայնությունները էությունը դեռ պարզ չէ, սակայն առաջնորդները կարող են կարգավորել դրանք և հաջորդ ամիս կնքել համաձայնագիրը: Պուտինը ցանկանում էր ցույց տալ, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման ծրագրերը չեն խափանվել Ուկրաինայում Ռուսաստանի գեոստրատեգիական անհաջողությունների պատճառով:

 

Նույն շարքից