IT 

Ավստրալիայում թողարկել են հեռախոս, որը կօգնի երեխաների և տարեցների խնամքի հարցում

analitik.am

Ավստրալիայում թողարկվել է Cloudphone բջջային հեռախոսը, որը կօգնի երեխաների ու տարեցների խնամքի հարցում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Արտաքնապես այն հիշեցնում է փեյջերի և հեռախոսի խառնուրդ: Այն կառավարելը հեշտ է. բավարար է ձայնային հրաման արձակել, օրինակ՝ «զանգել որդուն», «տաքսի կանչել»: Բացի այդ, սարքը հետևում է օգտատիրոջն ու տվյալներն ուղարկում հարազատների էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսին: 

Դրա միջոցով նաև կարելի է իմանալ օգտատիրոջ ֆիզիկական վիճակի, որոշակի ժամանակահատվածում նրա արած քայլերի քանակի, հատած ճանապարհի երկարության, տնից դուրս անցկացրած ժամանակի մասին, նաև այն մասին, թե ում և երբ է զանգել, կատարե՞լ է բժշկի ցուցումները, թե ոչ:

Սարքի կարևոր գործառույթներից է խուճապի կամ վտանգի ազդանշանը, որը տրվում է բանավոր խոսքով: Հեռախոսը կարող է ինքնուրույն զանգել տան անդամներին կամ փրկարար ծառայություն, եթե նրա ցուցիչները գրանցում են օգտատիրոջ անկում կամ տևական ժամանակ նրա կողմից անգործություն:

Հեռախոսը վաճառքի կհանվի հաջորդ տարվա կեսից և կարժենա մոտ 200 դոլար:

 
 
 

Նույն շարքից