Միջազգային 

Թուրքիայի վարչապետը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի հետ

analitik.am

Թուրքիայի վարչապետ Էրդողանը կառավարության շենքում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ հանդիպումն անցել է փակ դռների հետևում:

 

Նշվում է, որ հանդիպմանը, որը տևել է մոտ 1,5 ժամ, ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պատրիարքական փոխանորդը և թուրք վարչապետը նվերներ են փոխանակել:

 

Հանդիպումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողներին ասել է, որ Էրդողանին գոհունակություն է հայտնել ապրիլի 24-ի առթիվ ցավակցական ուղերձ հղելու կապակցությամբ: Նա նշել է, որ խոսել են հայ և թուրք հասարակությունների մերձեցման և համատեղ խաղաղ ապագա կառուցելու շուրջ: «Ոչ ոք չի կարող հերքել, որ այս հողերը, հատկապես, Անատոլիայի հողերը արյունով հագեցած չեն: Այդ բոլորն այս երկրում է տեղի ունեցել, ցավեր են տեղի ունեցել: Այժմ մեջտեղում մի դիակ կա, այն սկսել է չափից դուրս վատ հոտ արձակել, և բոլորն անհանգստացած են այդ հոտից», -ասել է նա:

 

Նույն շարքից