Միջազգային 

Հատուկ գործողություններ են սկսվել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում

analitik.am

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտյան հատուկ գործողություններ են սկսել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում: «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, գործողություններին մասնակցում է ավիացիան, և ուղեկցվել ականների պայթյուններով ու կրակոցներով:

Դեռևս չհաստատված տվյալների համաձայն, ուկրաինական զինվորականները հսկողություն են սահմանել քաղաքի հեռուստաաշտարակի նկատմամբ, գրոհով վերցվել են քաղաքային մի քանի հսկիչ-անցագրային կետ: 

Ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչների հավաստմամբ, քաղաք են մտել ուկրաինական զինտեխնիայի շարասյուններ ու զինվորականներով լցված ավտոբուսներ:

«Իտառ-Տասս» գործակալությունն, իր հերթին, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, թե Սլավյանսկի երկնքում խփվել է Ուկրաինայի ԶՈՒ-ին պատկանող երեք ուղղաթիռ, ինչից հետո ավիացիան դադարեցրել է թռիչքը:

Նույն շարքից