Միջազգային 

Ուկրաինայի նախագահի երկու թեկնածու պաշտոնապես հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց

analitik.am

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» հասարակական շարժման առաջնորդ Օլեգ Ցարևը դիմում է ներկայացրել Կենտրոնական  ընտրական հանձնաժողով`  իր թեկնածությունը հանելու համար:


Ինչպես «Ինտերֆաքս-Ուկրաինա»-յին տեղեկացնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից, ընտություններին մասնակցելուց հրաժարվելու դիմումը ներկայացվել է ԿԸՀ հինգշաբթի օրը, այն բերել է լիազորված ներկայացուցիչը:


Օլեգ Ցարևը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը և դա բացատրել է նրանով , որ իրեն մերժում են ազգային հեռուստաքննարկումներ անցկացնել և զրկում են հարավ- արևելքի ձայնը Ուկրաինայի մյուս բնակիչներին հասցնելու հնարավորություններից:

 Նա կոչ է արել հարավ- արևելքի մյուս թեկնածուներին հետևել իր օրինակին:

Ընտրական քարոզարշավին մասնակցելուց հրաժարվել է նաև  Նատալյա Կորոլևսկայան:

Նույն շարքից